Հայտնի են դարձել ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի պետական սահմանը հատելու մանրամասները:
Ըստ Oxu.az-ի տեղեկությունների՝ անձը Թովուզ շրջանի Չաթաղ գյուղի բնակիչ է, որն արածացնելիս է եղել իրեն պատկանող անասունները։
Նա պարբերաբար ալկոհոլային խմիչքներ էր օգտագործում։ Միջադեպի օրը ևս հովիվն անասուններին արածացնելու նպատակով գնացել է սահմանամերձ Աղդամ գյուղ և այնտեղ ալկոհոլ է օգտագործել։ Հարբած վիճակում հատել է ՀՀ սահմանը և ձերբակալվել Չինարի գյուղի հետ սահմանին։
Oxu.az-ը, նշել է. «ՀՀ մամուլի՝ Բերդ շրջանի աղբյուրներին հղումով տարածած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի քաղաքացին սահմանագիծը հատել է Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքից դեպի հակառակ կողմ և, ըստ հաղորդագրությունների, կալանվել է Հայաստանի ռազմական ոստիկանության կողմից»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: