Շաքիում ադրբեջանցի զինծառայողից երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կրկին պետք է վիրահատվի, սակայն այս պահին դեռևս հստակ օր չկա, թե երբ է նախատեսված վիրահատությունը։ Անի Ավետիսյանի առողջական վիճակի հետ կապված նոր խնդիրներ են ի հայտ եկել։ Այս մասին «Փաստինֆո»-ին պատմեց Անի Ավետիսյանի քույրը՝ Արփի Ավետիսյանը։
Այո, նոր սադրանքներ լինելու են, բայց Ադրբեջանի համար Շաքիի դեպքը միայն պատրվակ է. Արման Աբովյան
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. Վստահեցնում է ՔԿ-ն
Անի Ավետիսյանը, ինչպես պատմում է քույրը, քանի օր է՝ կրծքավանդակի շրջանում ցավեր ունի, թոքերում և սրտի հատվածում ջուր է հավաքվել, պատճառը կարող է լինել ինչպես ստացված հարվածները, այնպես էլ՝ երկար պառկած վիճակը, արդեն 23-րդ օրն է, ինչ անշարժ պառկած է։ Այժմ սպասում են վիճակը կայունանա, որ կարողանան վիրահատել Անիին․ «Ցավազրկում են, կարերը նոր են հեռացրել՝ երեք օր առաջ, անտանելի ցավեր ունի»։
Անիի երեխաներն արդեն հարցաքննվել են, Անիին քննիչն այցելել է, երբ նա դեռևս վերակենդանացման բաժանմունքում էր։
Անդրադառնալով երեխաներին՝ Ավետիսյանը հայտնեց, որ երեխաների հետ հոգեբաններ աշխատում են, հոգեբանական նույն վիճակում են, վախեցած են, այդ վիճակից դուրս չեն գալիս դեռ, դպրոցի հոգեբանն էլ է աշխատում, երեխաները ժամանակավորապես դպրոց են այցելում Մասիսում։