«Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճարը». Թբիլիսում ցուցահանդես է բացվել

https://arm.sputniknews.ru/20261021/ervand-qvochar-bazmachap-hantshary-tbilisum-cucahandes-e-bacvel-108391557.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108377261_0:0:1200:900_1920x0_80_0_0_72f156c332ab4ad7e3d42aa5e0150cb2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, երվանդ քոչար, թանգարան, ցուցադրություն, թբիլիսի, видео

տեսանյութեր, երվանդ քոչար, թանգարան, ցուցադրություն, թբիլիսի, видео

Բաժանորդագրվել

Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում Թբիլիսիի Դմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվել է «Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճարը» հետահայաց ցուցադրությունը։

Սա կարծես սրբազան մշակութային վերադարձ էր 107 տարի անց: «Ուրիշ նորությունների» եթերում ասում է Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը` խոսելով Թբիլիսում բացված «Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճարը» ցուցադրության մասին։

Այն խորհրդանշական վերադարձ է քաղաք, որտեղ անցել են արվեստագետի մանկությունն ու պատանեկությունը, ձևավորվել նրա ստեղծագործական աշխարհայացքն ու առաջին հաջողությունները։ «Սա կարծես սրբազան մշակութային վերադարձ էր 107 տարի անց, մի քաղաք, որի հետ կապված են Քոչարի ամենահարազատ, ամենաջերմ ու անմոռաց հուշերը։ Այս քաղաքն է կարծես օրհնել նրա առաջին քայլերը»,- ասաց նա։

Ցուցադրությունում ներկայացված են շուրջ 52 բնօրինակ աշխատանքներ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երվանդ Քոչարի թանգարանի և անհատ հավաքորդների հավաքածուներից։

Երվանդ Քոչար թանգարանի Ցուցադրությունների բաժնի ղեկավար Աշոտ Մարաբյան

Էլ հավելեց, որ դասական ցուցադրությունը համալրվել է տեսաֆիլմերով, անիմացիաներով, ինստալյացիաներով և ժամանակակից մեդիայի այլ միջոցներով՝ բացահայտելով արվեստագետի նորարարական մտածողությունը։

«Երվանդ Քոչարի արվեստի հետ աշխատելը մեծ պատասխանատվություն է, քանի որ նա դուրս է գալիս եռաչափ տարածականությունից և ավելացնում չորրորդ չափորոշիչը՝ ժամանակը»,- ընդգծեց Մարաբյանը։

Կարինե Քոչարի հեղինակած եռալեզու պատկերագիրք կատալոգում՝ հայերեն, անգլերեն և վրացերեն, առաջին անգամ հանրայնացվել են վարպետի կենսագրության անհայտ էջեր, 1930-ական թվականներին ԱՄՆ-ում և Գերմանիայում ունեցած ցուցադրությունների փաստեր, ինչպես նաև ֆրանսիացի կոլեկցիոների շնորհիվ վերագտնված տարածական նկարների բնօրինակներ։ Առանձնահատուկ շեշտադրվել է Քոչարի մտերիմ ընկերոջ՝ վրացի նկարիչ Լադո Գուդիաշվիլիի՝ նրան ուղղված նամակը, որը հնչում է ցուցասրահում՝ վկայելով երկու արվեստագետների փոխադարձ հարգանքի և Քոչարի արվեստի համամարդկային արժեքի մասին։

Ցուցադրությունը Թբիլիսիում կշարունակվի մինչև նոյեմբերի 8-ը։ Զուգահեռաբար աշխատանքներ են ընթանում Քոչարի արվեստը Փարիզում ներկայացնելու ուղղությամբ։

Leave a comment