Navai-ի դեմ տեսականորեն կարող է քրեական մեղադրանք առաջադրվել Ռուսաստանում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռեփեր Նավայ Բակիրովին, որը ազատ է արձակվել Ղազախստանում թմրանյութերի հետ կապված ձերբակալությունից հետո, տեսականորեն կարող է քրեական մեղադրանք առաջադրվել Ռուսաստանում: Այս մասին ТАСС-ին հայտնել է «Адвокат Премиум» իրավաբանական ընկերության փոխնախագահ Դմիտրի Մինովը։

«Չնայած Ղազախստանում քրեական գործի կարճմանը, Նավայի դեմ Ռուսաստանում քրեական հետապնդման հնարավորությունը լիովին չի կարելի բացառել: Ռուսաստանի քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել արտերկրում կատարված հանցագործությունների համար, եթե նրանց դեմ օտարերկրյա դատարանի որոշում չկա այդ հանցագործության համար»,- ասել է նա՝ հավելեով, որ այս հարցում կան մի շարք կարևոր նրբերանգներ։

Navai-ի գործը Ղազախստանում կարճվել էր՝ հաշվի առնելով, որ դա նրա առաջին հանցագործությունն էր, և նա զղջացել էր դրա համար։ Բակիրովը արտաքսվել է Ղազախստանից։

Leave a comment