Այլևս անհնար է թաքցնել, որ «Ուժեղ Հայաստան»-ի դեմքը կոռուպցիան է, կաշառքն ու թալանը. Սոնա Ղազարյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
««Ուժեղ Հայաստան»-ը դասեր չի քաղել համապետական ընտրություններից և շարունակում է գողանալ քաղաքացու քվեն»,-լրագրողների հետ զրույցում անդադառնալով Ստեփանավանում եղած խուզարկություններին ու ձերբակալություններին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:
Ղազարյանի խոսքով՝ իրավապահ համակարգն ամենակոշտ ձևով պետք է արձագանքի հայաստանցու քվեն գողանալու ցանկացած փորձի. «Արդյոք արժանապատիվ է այդ ձևով քվե գողանալու փորձերը: Այլևս անհնար է թաքցնել, որ «Ուժեղ Հայաստան»-ի դեմքը կոռուպցիան է, կաշառքն ու թալանը: ՀՀ-ն ժողովրդավար պետություն է, իրավապահ համակարգն ազատ է գործել ժողովրդավար երկրում թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական թեկնածուների շուրջ պատմությունները բացահայտելու հարցում»: