Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ ծրագրերը շոշափում են Ռուսաստանի ռազմավարական անվտանգությունը

Եվրամիությունը սկսել է մշակել Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի անդամակցության ծրագրերը, որոնք ուղղակիորեն առնչվում են Ռուսաստանի ռազմավարական անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Գրիգորի Կարասինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պետք է հաշվի առնենք Եվրամիության՝ հերթական անգամ ընդլայնվելու հավակնությունները։ Այնտեղ սկսել են մշակել այնպիսի պետությունների անդամակցության ծրագրեր, ինչպիսիք են Մոլդովան, Ուկրաինան, ինչպես նաև Հայաստանը։ Այդ ծրագրերն ուղղակիորեն շոշափում են մեր հայրենիքի ռազմավարական անվտանգությունը»,— նշել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment