Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը անընդհատ ընդլայնում է իր կողմից վերահսկվող տարածքը ռազմական գործողությունների ընթացքում։
«Ռուսաստանը մեծ մեքենա է։ Նրանք պարզապես շարունակում են առաջ շարժվել, դա այն է, ինչ նրանք անում են»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ անդրադառնալով ՀՌԳ գոտում ստեղծված իրավիճակին։
«Նրանք գրավել են տարածքի շատ մեծ հատված»,- հավելել է Թրամփը։ Խոսելով Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքի մասին՝ ամերիկացի առաջնորդը նշել է, որ այն ամեն շաբաթ անընդհատ մեծանում է։
«Նրանք առաջ են շարժվում։ Նրանք շարունակում են առաջ շարժվել»,- ասել է Թրամփը։