Կյանքից հեռացել է արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը (տեսանյութ)

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից հայտնում են․

 

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։

 

Մեծ է նրա ներդրումը հայ կինոարվեստի և ժամանակակից գրականության զարգացման ու հանրահռչակման, ինչպես նաև արվեստի կրթության գործում։

-Այն, ինչ խլում է կյանքը, վերադարձնում ենք գրելով,-ասում էր մեծ մտավորականը։

Դավիթ Մուրադյանի հիշատակը հավերժ կմնան նրա գործընկերների, սաների, արվեստասերների և բոլոր նրան ճանաչողների սրտերում։

 

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Դավիթ Մուրադյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։

 

Հանգչեք խաղաղությամբ, սիրելի՛ պարոն Մուրադյան»։

 

«A1plus»-ը ցավակցում է Դավիթ Մուրադյանի հարազատներին և ընկերներին։

 

Հ․Գ․

 

Մեկ տարի առաջ «A1plus»-ում հրապարակվել էր հարցազրույց արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանի հետ, որը կրկին ներկայացնում ենք։

Leave a comment