Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին

Քաղաքականություն

21.10.2026 | 11:17

Կրեմլը դեռ չի ծանոթացել Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին, որը վերաբերում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքներին։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում  է ՏԱՍՍ-ը։

«Ոչ, չենք ծանոթացել։ Դեռ չենք ծանոթացել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ ՌԴ կառավարությունը հրապարակել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցը Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ՝ կապված ԵՄ-ին երկրի ինտեգրման շուրջ քննարկումների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment