https://arm.sputniknews.ru/20261021/stepanavanum-14-andzinq-dzerbakalvel-en-yntrakasharqi-gvortsvov-108369309.html
Ստեփանավանում 14 անձինք ձերբակալվել են ընտրակաշառքի գործով
Ստեփանավանում 14 անձինք ձերբակալվել են ընտրակաշառքի գործով
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: 21.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-21T11:48+0400
2026-10-21T11:48+0400
2026-10-21T11:48+0400
հայաստան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
ընտրակաշառք
ստեփանավան
տեսանյութ
հակակոռուպցիոն կոմիտե
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108366550_0:0:1920:1080_1920x0_80_0_0_23f53b7f1ede99317e90dc9a83588cdb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ Ստեփանավանում ձերբակալված 14 անձինք մեղադրվում են ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեջ։Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել:Ըստ կոմիտեի` Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով կայանալիք հերթական ընտրություններում (2026 թ. հոկտեմբերի 25–ին) առաջադրված՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն ավագանու անդամների թեկնածուների, ինչպես նաև կուսակցության անունից հանդես եկող անձանց օժանդակությամբ ընտրողներին տվել է ընտրակաշառք։ «Նույն թեկնածուն, հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամի թեկնածուների օժանդակությամբ, յուրաքանչյուր ընտրողի համար նախատեսված գումարներն առանձնացնելու, նշումներ կատարելու և ցուցակներ կազմելու եղանակով նախապատրաստվել է ընտրակաշառք տալ 3 տասնյակից ավելի ընտրողների»,– նշված է հաղորդագրության մեջ։Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:Նշենք, որ հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել սոցցանցում և ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր այն թեկնածուներին կամ ընտրողներին, որոնք ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ էր արել ուղիղ դիմել իրեն՝ nikolpashinyan@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեով: Նա նաև շեշտել էր, որ նման գործողություն իրականացրած ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի: Երեկ նրա կոչին արձագանքել էր ընդամենը 3 մարդ: Հատկանշական է, որ նրանցից մեկը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանն էր։ Նա մի քանի տեսանյութ էր ուղարկել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցներին կամ անդամներին աշխատանքից ազատելու մասին, որոնց ՀՀ վարչապետը պատասխանել էր հերքումով։Ի դեպ, հոկտեմբերի 25–ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստանը» թեկնածու ունի միայն Ստեփանավանում
ստեփանավան
2026
Լուրեր
am_HY
Ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձ
Sputnik Արմենիա
Ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձ
2026-10-21T11:48+0400
true
PT2M00S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108366550_0:0:1440:1080_1920x0_80_0_0_55dd7dcdbf253c8a9e4d6a515fe34c49.jpg.webp
հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ընտրակաշառք, ստեփանավան, տեսանյութ, հակակոռուպցիոն կոմիտե, տեսանյութեր, видео
հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ընտրակաշառք, ստեփանավան, տեսանյութ, հակակոռուպցիոն կոմիտե, տեսանյութեր, видео
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել:
Ըստ կոմիտեի` Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով կայանալիք հերթական ընտրություններում (2026 թ. հոկտեմբերի 25–ին) առաջադրված՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն ավագանու անդամների թեկնածուների, ինչպես նաև կուսակցության անունից հանդես եկող անձանց օժանդակությամբ ընտրողներին տվել է ընտրակաշառք։
«Նույն թեկնածուն, հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամի թեկնածուների օժանդակությամբ, յուրաքանչյուր ընտրողի համար նախատեսված գումարներն առանձնացնելու, նշումներ կատարելու և ցուցակներ կազմելու եղանակով նախապատրաստվել է ընտրակաշառք տալ 3 տասնյակից ավելի ընտրողների»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:
Նշենք, որ հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել սոցցանցում և ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր այն թեկնածուներին կամ ընտրողներին, որոնք ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ էր արել ուղիղ դիմել իրեն՝ nikolpashinyan@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեով: Նա նաև շեշտել էր, որ նման գործողություն իրականացրած ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի: Երեկ նրա կոչին արձագանքել էր ընդամենը 3 մարդ: Հատկանշական է, որ նրանցից մեկը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանն էր։ Նա մի քանի տեսանյութ էր ուղարկել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցներին կամ անդամներին աշխատանքից ազատելու մասին, որոնց ՀՀ վարչապետը պատասխանել էր հերքումով։
Ի դեպ, հոկտեմբերի 25–ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստանը» թեկնածու ունի միայն Ստեփանավանում