Փաշինյանը պնդում է՝ պաշտոնյան հետապնդման է ենթարկվում, Մասիսի համայնքապետը հակադարձում է

https://arm.sputniknews.ru/20261020/pashinjany-pndum-e-pashtvonjan-hetapndman-e-entarkvum-masisi-hamajnqapety-hakadardzum-e-108349018.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/11/95913930_17:0:1177:870_1920x0_80_0_0_42bcdc17bcba206ae1ec3537a8a2b56f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, պաշտոն, նորայր հակոբյան

հայաստան, նիկոլ փաշինյան, պաշտոն, նորայր հակոբյան

Բաժանորդագրվել

Մասիսի համայնքապետը վկայակոչում է օրենքն ու նշում՝ վարչական պաշտոն զբաղեցնող անձը կարող է փոփոխվել նաև քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքում։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ստում են։ Նա այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան էջում` արձագանքելով Փաշինյանի հրապարակմանը։
ՀՀ վարչապետը սոցցանցերում հրապարակել է Մասիսի համայնքապետի որոշումը, ըստ որի` Ազատաշեն բնակավայրի վարչական ղեկավար Սարգիս Ստեփանյանն ազատվում է աշխատանքից։ Փաստաթղթին կից նա գրել է. «Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը»։

Որոշման մեջ նշված է, որ Մասիսի համայնքապետի տեղակալը երկու անգամ այցելել է Ազատաշենի վարչական ղեկավարի նստավայր, երկու այցելությունների ժամանակ էլ վարչական ղեկավարը բացակայել է աշխատավայրից, իսկ կնիքը գտնվել է առաջատար մասնագետ-օպերատորի մոտ։ Դրանից հետո էլ վարչական ղեկավարը գրավոր պարզաբանում չի ներկայացրել կատարվածի վերաբերյալ, թեպետ պատշաճ ծանուցված է եղել։ Բացի այդ, վարչական ղեկավար Սարգիս Ստեփանյանը բանավոր հայտարարել է, որ հարում է այլ քաղաքական ուժի և մասնակցելու է դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքի ավագանու ընտրություններին՝ այլ քաղաքական ուժի մասնակցությամբ, ուստի քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքում Մասիսի համայնքապետը որոշում է կայացրել հեռացնել նրան աշխատանքից։

«Ձեզ ստում են, պարոն վարչապետ»,– ֆեյսբուքյան էջում գրել է համայնքապետ Նորայր Հակոբյանը` վկայակոչելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն «Համայնքային վարչական պաշտոններն են… բազմաբնակավայր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնները»։

Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ «վարչական պաշտոն զբաղեցնող անձը կարող է փոփոխվել նաև քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքում»։

«Հաշվի առնելով վարչական ղեկավարի՝ իր քաղաքական ուղղվածությունը և դիրքորոշումը փոխելու մասին հայտարարությունը՝ ղեկավարվելով վերոնշյալ իրավական հիմնավորմամբ, կայացվել է որոշումը։ Հանրության համար առավել ընկալելի օրինակով բացատրեմ իրավիճակը․ պատկերացրեք՝ մարզպետը, նախարարը կամ նրա տեղակալը հայտարարում է, որ չի կիսում կառավարության որդեգրած քաղաքական ուղղվածությունը և միանում է ընդդիմությանը, սակայն շարունակում է պաշտոնավարել՝ պահպանելով իր քաղաքական պաշտոնը։ Արդյոք նման իրավիճակում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության հանգամանքը չպե՞տք է դիտարկվի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հակոբյանը։

Նա շեշտել է, որ Մասիս համայնքում որևէ մեկը չի կարող իրենց կողմից քաղաքական հետապնդման ենթարկվել, քանի որ իրենց թիմը քաղաքական հետապնդումը համարում է թույլերի ձեռագիր։

Հիշեցնենք, որ Նորայր Հակոբյանը Մասիսի համայնքապետ դարձավ Դավիթ Համբարձումյանի ազատազրկումից հետո։ Ըստ բաց աղբյուրների՝ նա քաղաքական որևէ կուսակցության անդամ չէ, սակայն Համբարձումյանի մտերիմն է, 2025 թվականի նոյեմբերի 17-ին ընտրվել է Մասիս համայնքի ղեկավար՝ առաջադրվելով և ստանալով «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության աջակցությունը:

ԿԸՀ–ն կոչ է անում ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ չհնչեցնել

Leave a comment