Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026»-ի հաղթող

Գրոսմայստեր Էմին Օհանյանը հաղթել է Ղազախստանի Ատիրաու քաղաքում ընթացող «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում։ 20-ամյա Օհանյանը 9 պարտիայում վաստակել է 7 միավոր՝ հաղթանակ տանելով 5 պարտիայում։ Էմին Օհանյանի մրցաշարային վարկանիշային ցուցանիշը կազմել է 2693, իսկ մրցաշարի արդյունքներով նրա ԷԼՕ վարկանիշն աճել է 19 միավորով՝ հասնելով 2539-ի։ Alpha News

Leave a comment