Աշխարհի 25-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող ATP-250 մրցաշարում:
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստն առաջին շրջանում 6։2, 6։4 հաշվով հաղթել է աշխարհի 124-րդ ռակետ, ճապոնացի Ռեյ Սակամոտոյին: Մրցախաղը տևել է 1 ժամ 16 րոպե:
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Զանգար Նուրլանուլիի (Ղազախստան) և Թոմաշ Մախաչի (Չեխիա) դիմակայության հաղթողը:
Դավիթ Եղիազարյան