Այսպիսի ձնածածկույթը ոչ միայն գեղատեսիլ բնապատկեր է ստեղծում, այլև կարևոր Է ջրային պաշարների ձևավորման համար
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Վարդենյաց լեռնանցքի առանձին հատվածներում ձնածածկույթի բարձրությունը գերազանցում է 2 մետրը:
Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Շնորհակալություն բնությանը մեզ նման պարգև ընծայելու համար», – գրել է նա Facebook-յան իր էջում։
Ըստ Ազիզյանի՝ այսպիսի ձնածածկույթը ոչ միայն գեղատեսիլ բնապատկեր է ստեղծում, այլև կարևոր Է ջրային պաշարների ձևավորման համար։