Երևանում СОР17-ի շրջանակներում բացվել է Ռուսաստանի տաղավարը

https://arm.sputniknews.ru/20261020/erevanum-sor17-i-shrjanaknerum-bacvel-e-rusastani-taghavary-108328015.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/14/108324002_161:0:1601:1080_1920x0_80_0_0_4f74a73ca17b1146350e77cf65b49aae.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , երևան, ռուսաստան, բնապահպանական

մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , երևան, ռուսաստան, բնապահպանական

Բաժանորդագրվել

Տաղավարը կգործի 10 օր։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Երևանում СОР17 կլիմայական համաժողովի շրջանակում բացվել է Ռուսաստանի տաղավարը, որտեղ կներկայացվի կենսաբազմազանության պահպանման, բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ռուսական փորձը:

Ինչպես Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ պատվիրակության ներկայացուցիչ Յուլյա Սուշչենկոն, հարթակում կներկայացնեն կենսաբազմազանության, Արկտիկայի և Բայկալի եզակի ծովային և քաղցրահամ էկոհամակարգերի պահպանման, բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման և բնապահպանական գործունեության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ռուսական փորձը։

ՌԴ բնական պաշարների և բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող բնական տարածքների զարգացման պետական քաղաքականության և կարգավորման դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Բելյանսկու խոսքով՝ Ռուսաստանը զգալի բնական հարստություն ունի. երկրի տարածքն ընդգրկում է 8 բնական գոտիներ, որոնք առանձնանում են ցամաքային, ջրային, ափամերձ և ծովային էկոհամակարգերի բազմազանությամբ:

Համաժողովի կազմակերպման համար Բելյանսկին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը և ՄԱԿ-ին՝ շեշտելով մեր երկրի հյուրընկալությունը:

«Հայկական կոլորիտը, զուգորդված հիանալի եղանակի, սննդի և մեզ այստեղ բարձր մակարդակով դիմավորելու հետ, զգացողություն է առաջացնում, որ մենք ոչ թե հյուր ենք, այլ տանը», – հայտարարել է նա:

Հատուկ ուշադրություն կդարձվի կենդանիների և բույսերի հազվագյուտ տեսակների պահպանման, ծովային և քաղցրահամ էկոհամակարգերի պաշտպանության, Բայկալի և Արկտիկայի եզակի բնական համալիրների, ինչպես նաև ինվազիվ տեսակների դեմ պայքարի հարցերին:

Նախատեսվում են քննարկումներ անդրսահմանային բնապահպանական համագործակցության, բնիկ փոքրաթիվ ժողովուրդների փորձի և ավանդական բնօգտագործման դերի վերաբերյալ:

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ծովային հետազոտությունների կենտրոնի էկոլոգիայի վարչության գլխավոր փորձագետ Ալեքսանդր Շեստակովն ընդգծել է, որ տաղավարի բացումը կարևոր իրադարձություն է ռուսական պատվիրակության համար:

Շեստակովի խոսքով՝ նման համաժողովներին մասնակցելու ամբողջ ընթացքում, իսկ այժմյանն արդեն 13-րդն է, Ռուսաստանի Դաշնությունն առաջին անգամ սեփական տաղավար ունի։

Այս հարթակում նախատեսվող միջոցառումները կարևոր են ոչ միայն ռուսական փորձը ներկայացնելու, այլև միջազգային բանակցությունների առանցքային հարցերի շուրջ ՌԴ դիրքորոշումը հասկանալու համար:

Շեստակովը նշել է, որ կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի շրջանակներում բանակցությունների նշանակությունը երկարաժամկետ հեռանկարում մեծ է, քանի որ հենց այդպիսի հարթակներում են ձևավորվում բնության պահպանության միջազգային մոտեցումները:

Նա նշել է, որ համաժողովի շրջանակներում ընդունվող և ձեռք բերվող որոշումներն ու պայմանավորվածությունները սահմանում են Կոնվենցիայի 196 կողմերի ընդհանուր օրակարգը առնվազն առաջիկա երկու տարիների համար, իսկ առանձին ուղղություններով՝ նաև ավելի երկար ժամանակահատվածում:

Այս համատեքստում փորձագետը նշել է Ռուսաստանի կառավարության աշխատանքը մինչև 2036 թվականը կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագծի վրա: Նրա խոսքով՝ փաստաթուղթը քննարկման փուլում է, և ակնկալվում է, որ ռուսական տաղավարում դիտարկվող շատ ուղղություններ կարտացոլվեն բնապահպանական ազգային առաջնահերթություններում:

Առանձին կարևորություն ունի մինչև 2030 թվականը կենսաբազմազանության ոլորտում գլոբալ շրջանակային ծրագրի իրականացումը, որը սահմանում է այդ ոլորտում միջազգային առանցքային առաջնահերթությունները: Այս փաստաթղթի համաձայն՝ երկրները պետք է մշակեն ազգային ծրագրեր, որոնց իրագործումը ներդրում կլինի գլոբալ նպատակների իրականացման գործում։

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (CBD COP17) անցկացվում է 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում (նախապատրաստական միջոցառումները և «Կանաչ գոտին» մեկնարկել են հոկտեմբերի 18-ին):

Ռոտացիայի սկզբունքի համաձայն՝ COP-ի հաջորդ համաժողովը տեղի կունենա Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներից մեկում, որը կընտրվի քվեարկությամբ։

Leave a comment