Ալբանիայի Դուրես քաղաքում ծանրամարտի երիտասարդական եւ Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցումային օրը Հայաստանն ունեցավ մեկ մասնակից։
Մ23 տարիքային խմբի +110 կիլոգրամ քաշայինների պայքարում հանդես եկավ Աշոտ Մովսիսյանը։ Մեր գերծանր քաշային մարզիկը պոկում վարժությունում 171 կգ արդյունքով 6-րդն էր, հրումում 217 կիլոգրամով՝ 4-րդը, իսկ երկամարտի 388 կիլոգրամով նա պայքարն ավարտեց 5-րդ հորիզոնականում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)