Մոսկվան և Անկարան քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական և էներգետիկ կապերը
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բերիս Էքինջին քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական ու էներգետիկ կապերը։
Ինչպես հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են ռուս-թուրքական օրակարգի հարցերը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական ու էներգետիկ համագործակցությանը, ինչպես նաև առանցքային նախագծերի իրականացմանը։
Կողմերը վերահաստատել են համատեղ աշխատանքը շարունակելու և երկկողմ փոխգործակցությունն ավելի ամրապնդելու հանձնառությունը։