Ֆրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին

Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ անցած շաբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, տեղի ունեցած բողոքների հետևում կանգնած «Դեղին ժիլետների» համակարգող խումբը հայտարարել է ակցիաների նոր ալիքի օրը։ Այդ մասին AFP գործակալությանը հայտնել է շարժման ակտիվիստներից մեկը, փոխանցում է Le Figaro-ն։

17octobregiletjaune.net կայքում համակարգող այս կազմակերպությունը հրապարակել է հոկտեմբերի 24-ին նախատեսվող ակցիաների քարտեզը։

«Ակնհայտ է, որ ակտիվ նախապատրաստություն է ընթանում բողոքի ցույցերի երկրորդ փուլի համար»,— ասվում է AFP-ի հրապարակման մեջ։

Լրագրողները նշել են, որ առաջին փուլի ժամանակ մի շարք քաղաքներում ցույցերը վերածվել էին քաոսի։

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես էր եկել արտահերթ ուղերձով՝ կառավարությունից պահանջելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի ցույցերն այլևս չկրկնվեն։ Բացի այդ, նա խոստացել էր պատժել ջարդարարության մեղավորներին և աջակցել տուժած բիզնեսին։ Մակրոնի ընդդիմախոսները նրա ելույթն անվանել էին «ողորմելի» և սոցիալական դժգոհության ողջ պատասխանատվությունը բարդել նախագահի վրա։

NEWS.am

Leave a comment