ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել

Բաժանորդագրվել

ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ մեղադրանք էին առաջադրել Կուբայի նախկին ղեկավար Ռաուլ Կաստրոյին:

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ֆլորիդայում (ԱՄՆ) Կուբայի նախկին ղեկավար, 95-ամյա Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տրել, հայտնում է NBC-ն:

Ֆլորիդա նահանգի գլխավոր դատախազ Ջեյմս Ութմայերը հայտարարել է Կաստրոյին կալանավորելու օրդեր տալու մասին՝ առաջին աստիճանի սպանություն կատարելու նպատակով դավադրության մեղադրանքով:

Կաստրոյին կալանավորելու որոշումը կայացվել է 1996 թվականին երկու հումանիտար ինքնաթիռների կործանմանը նրա հնարավոր առնչության կապակցությամբ:

«Ռաուլ Կաստրոն այդ ինքնաթիռները խոցելու հրաման է տվել: Նա սպանության կոչ է արել, և հենց այդ պատճառով այսօր մենք հայտարարում ենք նահանգի մակարդակով Ռաուլ Կաստրոյին մեղադրանք առաջադրելու և առաջին աստիճանի սպանություն կատարելու նպատակով նրան կալանավորելու օրդեր տալու մասին»,-լրագրողներին ասել է Ութմայերը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մայիսի 20-ին մեղադրանք էր առաջադրել Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյին և կուբացի հինգ զինվորականների, որոնք դարձել էին 1996 թվականին խոցված երկու քաղաքացիական ինքնաթիռների հետ կապված միջադեպի գործով մեղադրյալներ: Մեղադրանքների ցանկում ներառված են օդանավի ոչնչացումը և սպանության չորս առանձին կետեր:

Սրա ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Կուբայի միջև էսկալացիա չի լինի: Սակայն դրանից կարճ ժամանակ անց ԱՄՆ ԶՈւ Nimitz ավիակիր հարվածային խումբը մտավ Կարիբյան ծով: Խմբի կազմում են Nimitz դասի ավիակիրը, Gridley էսկադրային ականակիրը և Patuxent օժանդակ նավը:

Leave a comment