«Տաշիր Կապիտալ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է.
«ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը։
Ապարանի ԲԿ–ում նորածին է մահացել. հարազատները մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրում
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել (ֆոտո)
ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վաղարշապատի համայնքապետի, պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներին (վիդեո)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա տղան «պոլիտրավմա» ախտորոշմամբ հոսպիտալացվել է

Հայաստան
18:48 | 19 հոկտեմբերի, 2026
Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը. «Տաշիր Կապիտալ»
լսել հոդվածը
Կիսվել
Googleնախընտրելի դարձնել
Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը. «Տաշիր Կապիտալ»
«Տաշիր Կապիտալ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է.
«ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը։
2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) բաժնետոմսերի 100%-ի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշում։
ՀՀ կառավարության այս որոշումը 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված արտակարգ արբիտրի որոշման հերթական խախտումն է։ Այդ որոշմամբ արտակարգ արբիտրը պարտավորեցրել է կառավարության ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի սեփականազրկմանն ուղղված ցանկացած քայլից։ ՀՀ կառավարության կողմից այդ որոշման պահպանման պարտավորությունը 2025 թվականի դեկտեմբերին ուղղակիորեն հաստատվել է նաև հիմնական վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմի կողմից։
Մենք ստիպված ենք արձանագրել, որ ՀՀ կառավարությունը և պետական մարմինները բազմիցս խախտել են նշված որոշմամբ սահմանված ապահովման միջոցները, այդ թվում՝ 2025 թվականի նոյեմբերին ՀԷՑ-ի բաշխման լիցենզիան չեղարկելու միջոցով։ Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումը ՀԷՑ-ի սեփականազրկման գործընթացի շրջանակներում ընդունված ևս մեկ անօրինական ակտ է։ Այսպիսով, կառավարությունն անտեսում և ուղղակիորեն խախտում է միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները, որոնք բխում են Հայաստանի կողմից ստանձնված` օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը ապահովող կարգավորումներից:
Նման անօրինական գործողությունները, անկասկած, համապատասխան միջազգային իրավական գնահատական կստանան, և ՀՀ կառավարությունը պարտավոր կլինի փոխհատուցել ներդրողներին պետության կողմից իր միջազգային պարտավորությունների խախտման հետևանքով պատճառված բոլոր վնասները։