ՀՀ-ն 2026-ին Ադրբեջան է արտահանել մոտ $100,000 ապրանք, հիմնականում՝ սեպտեմբերին (PAN.am)

2026 թվականին ՀՀ-ից մոտ 96,500 դոլարի ապրանք է արտահանել Ադրբեջան, գրեթե ամբողջը՝ սեպտեմբերին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն:

Մինչդեռ հունվարից սեպտեմբեր ժամանակահատվածում Ադրբեջանից Հայաստան է արտահանբել մոտ 23․45 միլիոն դոլարի ապրանք, հայտնում է Haqqin.az-ը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 24-ին ասել էր, որ Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել: Նա չէր մանրամասնել, թե քանի տոննա է արտահանվել:

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 31-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ առաջիկայում հայտնի կդառնա ադրբեջանական ընկերությունների կողմից հայաստանյան ընկերություններից ապրանքներ գնելու մասին՝ չմանրամասնելով, թե խոսքը կոնկրետ ինչ ապրանքների մասին է։

Leave a comment