Արաքսյա Սվաջյանը Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Արաքսյա Սվաջյանին հաստատել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։

Բուհի ղեկավարի հաստիքը թափուր էր դարձել 2025-ի հոկտեմբերին, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել էին նախկին ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտորներից մեկը։

Նախկին ռեկտորը օգոստոսին վիճարկել էր բուհի հոգաբարձուների խորհրդի՝ իր լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը։

 

Leave a comment