Shamshyan.com. Սեպտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրառատ բնակավայրում գործող «Firebird»-ի Արհեստական բանականության գործարանում դի կա։
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։20-ի սահմաններում, Հրազդան համայնքի Ջրառատ բնակավայրի Firebird-ի արհեստական բանականության գործարանում Երևանի բնակիչ 56-ամյա Վաչագան Ա․-ի կողմից շահագործվող վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչ 62-ամյա Աշոտ Ա․-ն աշխատանքներ կատարելու ընթացքում վայր է ընկել և մահացել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր նշված գործարանում՝ որպես բանվոր։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: