Երկու երկրաշարժ՝ 8 րոպեի ընթացքում․ ցնցումներ են գրանցվել Կասպից ծովում և Ադրբեջանում

Հոկտեմբերի 19-ին Ադրբեջանում կարճ ժամանակահատվածում երկու երկրաշարժ է տեղի ունեցել՝ Կասպից ծովում և Իսմայիլիի շրջանում։

Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի տվյալների համաձայն՝ առաջին ստորգետնյա ցնցումը գրանցվել է Կասպից ծովում՝ տեղական ժամանակով ժամը 11:27-ին, մագնիտուդը կազմել է 3.5։ Ընդամենը ութ րոպե անց՝ ժամը 11:35-ին, երկրաշարժ է գրանցվել Իսմայիլիի շրջանում՝ Զարնավայի սեյսմոկայանից երեք կիլոմետր դեպի արևելք, որի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Past.am-ի փոխանցմամբ՝ մինչև 3 բալ ինտենսիվությամբ ստորգետնյա ցնցումները զգացվել են Զարնավա, Թիրջան, Լահիջ և Հաֆթասով գյուղերում։ Երկրաշարժերի հետևանքով հնարավոր վնասների կամ տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment