Պեսկովը՝ Պուտինի, Թրամփի և Ծինփինի միջև հանդիպում անցկացնելու հնարավորության մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի միջև հանդիպում անցկացնելու վերաբերյալ որևէ կոնկրետ առաջարկ չի ներկայացվել, ինչպես նաև նման հանդիպման շուրջ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Հաշվի առնելով, որ պետությունների երեք ղեկավարներն էլ կարող են մասնակցել Չինաստանում կայանալիք գագաթնաժողովին, հնարավոր հանդիպման թեման, իսկապես, շոշափվել է։ Սակայն որևէ հստակ առաջարկ կամ պայմանավորվածություն՝ ո՛չ բուն հանդիպման, ո՛չ էլ դրա օրակարգի վերաբերյալ, չի քննարկվել կամ ներկայացվել», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նաև անդրադարձել է առանց Կիևի մասնակցության Ուկրաինայում հակամարտությունը կարգավորման հնարավորության վերաբերյալ հարցին։ Նա նշել է, որ թեև ամերիկյան կողմը շարունակում է խաղաղության հասնելու ջանքերը, վերջնական կարգավորումն անհնար է առանց Ուկրաինայի այնպիսի ներկայացուցչի, ով պատրաստ կլինի պատասխանատվություն ստանձնել։

Leave a comment