Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լուվրի մոտ բողոքի ակցիա է ընթանում, որի պատճառով մուտքը թանգարան փակված է։ Այս մասին հայտնում է «Agence France-Presse» գործակալությունը՝ հղում կատարելով թանգարանի ղեկավարությանը և արհմիություններին։
Ըստ գործակալության՝ ցույցն անցկացվում է ի պաշտպանություն ավագ դպրոցի աշակերտների։
Ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի վերջին Իլ-դը-Ֆրանս տարածաշրջանում, որի կազմում է նաև մայրաքաղաքը, և այնուհետև տարածվել ամբողջ Ֆրանսիայով մեկ։
Մասնակիցները բողոքում են ծանրաբեռնված ուսումնական ծրագրերի, ուսուցիչների պակասի և կրթական համակարգում առկա այլ խնդիրների դեմ։ Որոշ վայրերում ցույցերը վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։