Նարեկ Գրիգորյանը ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության լավագույն մարզիկն է

Բաժանորդագրվել

Թիմային հաշվարկի արդյունքում Հայաստանի երիտասարդական հավաքականը միավորների հաշվարկով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, իսկ Մ23 տարեկանների թիմը 4-րդն է:

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ալբանիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել ոսկե մեդալակիր Նարեկ Գրիգորյանը (75 կգ): Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Թիմային հաշվարկի արդյունքում Հայաստանի երիտասարդական հավաքականը միավորների հաշվարկով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, իսկ Մ23 տարեկանների թիմը 4-րդն է:

Հայաստանի մարզիկների արդյունքները

65 կգ` Դավիթ Առաքելյան – պոկում վարժություն` արծաթե մեդալ
70 կգ` Սամվել Մարտիրոսյան – բրոնզե մեդալ
75 կգ` Նարեկ Գրիգորյան –ոսկե մեդալ
85 կգ` Նարեկ Մկրտչյան – բրոնզե մեդալ
95 կգ` Վալերիկ Մկրտչյան – պոկում վարժություն` արծաթե մեդալ
77 կգ` Աննա Ամրոյան – պոկում վարժություն` բրոնզե մեդալ
86 կգ` Էմմա Պողոսյան – ոսկե մեդալ

Մ23 տարեկաններ

60 կգ` Սեյրան Խուդանյան- բրոնզե մեդալ
57 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան – ոսկե մեդալ
75 կգ` Տիգրան Կարապետյան –արծաթե մեդալ
85 կգ` Մարտին Պողոսյան – արծաթե մեդալ

Հիշեցնենք, որ ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 12–19-ը Ալբանիայի Դուրես քաղաքում։

Leave a comment