COP17-ի առաջին օրերի արդյունքներով և նաև հետահայաց նայելով այս տարվա մայիսին Երևանում կազմակերպված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին, կարող ենք արձանագրել հետևյալը, որ Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպող երկիր, և սա անուրանալի և չափազանց կարևոր ներդրում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության համար և շատ էական ձեռք բերում։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ես կարծում եմ որ մենք պետք է այս մարտավարությունը շարունակենք և Հայաստանը նորանոր այսպիսի միջոցառումներ պետք է հյուրընկալի, որովհետև դրանք նախ, բարձրացնում են Հայաստանի Հանրապետության տեսանելիությունը և միջազգային հեղինակությունը, երկրորդը, նոր զբոսաշրջային հոսքեր են բերում Հայաստանի Հանրապետություն և, ըստ էության, այս ձևով միջոցառումների վրա իրականացվող ծախսերը վերադառնում են Հայաստանի Հանրապետություն և բաշխվում են քաղաքացիների միջև՝ կախված նրանց ակտիվությունից և գործունեության տեսակից։
Ի վերջո, այս միջոցառումները բարձրացնում են Հայաստանի տեսանելիությունը և նոր ներդրումներ են բերում Հայաստանի Հանրապետություն՝ սրա բոլոր դրական արդյունքներով։ Լավ օր եմ մաղթում բոլորիդ»։