ՆԱՏՕ-ի անդամ երկրները նախատեսում են մինչև հոկտեմբերի վերջ բանակցություններ անցկացնել Ռուսաստանի դեմ հնարավոր հակամարտության դեպքում սպառազինության պահանջները գնահատելու նպատակով, հայտնել է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն հինգ հիմնական թեմաներ:
Օրակարգի ամենից առանցքային թեման լինելու է այն ռեսուրսների ծավալի որոշումը, որոնք առանձին երկրներ պատրաստ են տրամադրել։ Երկրորդ թեման վերաբերելու է ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ռազմական օգնության փոխարինմանը։ Երրորդ թեման առնչվելու է դաշինքի հարավային և հարավարևելյան թևերի վրա ավելի մեծ ուշադրություն դարձնելուն։ Երկրները նաև նախատեսում են քննարկել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության ծավալների ավելացումը։ Նաև քննարկումների ընթացքում նախատեսվում է անդրադառնալ Ուկրաինայի հետ համագործակցությունն էլ ավելի սերտացնելու հարցին։