Կաթվածի դեպքերն ավելի ու ավելի հաճախ են հանդիպում երիտասարդների շրջանում․ ասել է Terra պարբերականը։
«Կաթվածը չպետք է դիտարկել որպես հիվանդություն, որը բնորոշ է միայն տարեցներին։ Երբ այնպիսի գործոններ, ինչպիսիք են զարկերակային գերճնշումը, ճարպակալումը, շաքարային դիաբետը, ծխելը, նստակյաց կենսակերպը, ինչպես նաև ալկոհոլի կամ այլ նյութերի օգտագործումը, ի հայտ են գալիս ավելի ու ավելի վաղ տարիքում, կաթվածի վտանգը նույնպես կարող է առաջանալ վաղաժամկետ»,- պարզաբանել է Մարտինսը։
Բժիշկն ընդգծել է, որ երիտասարդների դեպքում անհրաժեշտ է նաև ուսումնասիրել այլ հնարավոր պատճառներ, օրինակ՝ սրտի արատները, արյան մակարդելիության խանգարումները, ինչպես նաև աուտոիմուն կամ գենետիկական հիվանդությունները։
Երիտասարդ տարիքում կաթվածը կանխարգելելու համար մասնագետը խորհուրդ է տալիս վերահսկել զարկերակային ճնշումը, ինչպես նաև արյան մեջ գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, կարևոր է հրաժարվել ծխելուց, նվազագույնի հասցնել ալկոհոլի օգտագործումը, զբաղվել կանոնավոր ֆիզիկական ակտիվությամբ, հետևել հավասարակշռված սննդակարգի, պահպանել առողջ քաշ և, քրոնիկ հիվանդությունների առկայության դեպքում, հետևել բժշկի ցուցումներին։