Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լատվիայի PVD-ի առաջնային պաշտոնական հաղորդագրությունը ներմուծված կանաչ թեյի խմբաքանակը բնորոշում է որպես Հայաստանի ծագման կանաչ թեյ, որն, ըստ հրապարակման, արգելված թունաքիմիկատների չափաբաժիններ է պարունակում։
ԵՄ Rapid Alert System for Food and Feed (RASFF) հրապարակային տվյալների մեջ միևնույն ծանուցումը դասակարգված է որպես «From China» / «Չինաստանից»։
Այն նույն ծանուցումն է, որը 2026 թ. հոկտեմբերի 12-ին ներկայացրել է Լատվիան և որի մեջ նշված են նույն երեք պեստիցիդները։
Այս մասին Araratnews-ին հայտնել են ՍԱՏՄ-ից , որ ըստ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սահմանային վերահսկողության բաժնի տեղեկությունների՝ նշված խմբաքանակի թեյերը հայկական ծագման չեն եղել։