Հին հեռախոսների դիմաց՝ 5% զեղչ, էլեկտրամեքենաների լիցքավորման՝ 10%,նոր բաժանորդի դիմաց՝ մեկ ծառ․Team

Հին հեռախոսների դիմաց՝ 5% զեղչ, էլեկտրամեքենաների լիցքավորման՝ 10%,նոր բաժանորդի դիմաց՝ մեկ ծառ․Team (տեսանյութ)

Հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 19-ը Team Telecom Armenia-ն կիրականացնի բնապահպանական նախաձեռնություններ՝ հին հեռախոսների վերամշակման մշակույթը խթանելու, ծառատունկի միջոցով Հայաստանի կանաչ տարածքներն ավելացնելու և էլեկտրական մեքենաների օգտագործումը խրախուսելու նպատակով։

Նախաձեռնության շրջանակում հին հեռախոսների դիմաց կառաջարկվի 5% զեղչ՝ Apple, Xiaomi և Honor սմարթֆոնների ձեռքբերման համար, իսկ COSMO կամ COMBO փաթեթներին միացած յուրաքանչյուր նոր բաժանորդի դիմաց կտնկվի մեկ ծառ։ Կորպորատիվ հաճախորդներին էլ կառաջարկվի էլեկտրական մեքենաները լիցքավորել Team Energy-ի կայաններում՝ 10% զեղչով։

Նախաձեռնությունն իրականացվում է COP17-ի շրջանակում՝ բնապահպանական պատասխանատվությունը առօրյա սովորություն դարձնելու նպատակով։

Leave a comment