«Վերափոխել կարող ենք այն մարդուն, ով ուզում է վերափոխվել, իսկ ով չի ուզում վերափոխվել, չի վերափոխվի… Նման մարդիկ այսօր փոքրամասնություն են: Ընդդիմության համար կարեւոր է այն, որ շատ մարդիկ կան, որոնց համար հայ լինելն իրենց կաշին է, ես չեմ կարող առանց կաշի ապրել… Ինքնություն, անվտանգություն, սոցիալ-տնտեսական հարցեր՝ սրանք են ընդդիմության օրակարգը…Մարդիկ, որոնք ակնհայտորեն իրենց համար որոշել են, որ այս իշխանությունն իրենց հարցերը կոմպլեքս չի լուծելու, անհամեմատ ավելի շատ են, քան այն մարդիկ, որոնք 4 տարի կամ մեկ ամիս առաջ գցած ասֆալտը կհամարեն մեծ հաջողություն իրենց անձնական կյանքում»,- «Հանրային-քաղաքական դաշտը՝ ընտրություններին ընդառաջ» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց սոցիոլոգ Արթուր Պարոնյանը:
«Ինչպես արդեն նշեցի, ընդդիմությունն ունի իր օրակարգը՝ ինքնություն, անվտանգություն, սոցիալ-տնտեսական հարցեր, որոնք չեն կարող օդում մնալ: Իրենք պատասխաններ են ուզում՝ հասկանալի ձեւակերպված: Հետեւաբար, ընդդիմության կարեւորագույն խնդիրը չպետք է լինի այն, որ հեղափոխեն այն մարդկանց, որոնք չեն հեղափոխվել: Եթե ընդդիմությունը, իրար չթիրախավորելով, տա հարցերի պատասխաններ, ձեւավորի այնպիսի ցուցակներ, ինչպիսի հայտ կա հասարակության մեջ ու սեփական օրակարգով հանդես գա, ընտրության չեն գա այն մարդիկ, որոնք համարում են, որ հազիվ ասֆալտ ունեցանք»,-սոցիոլոգը:
Մանրամասն՝ տեսանյութում.
Քննարկումն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: