«Կանգառը ցեխի մեջ է, ոչ մի կահավորում չունի». Անահիտ Բախշյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի պարոն Ավինյան, Հարավ արևմտյան թաղամասի Առնո Բաբաջանյան փողոցի բնակիչներս արդեն 2 տարուց ավելի բղավում ենք այն մասին, նկարներում երևացող կանգառը ցեխի մեջ է, ոչ մի կահավորում չունի։ Պատճառաբանում եք, որ Հյուսիս-հարավ ճանապարհը դեռ ավարտին չի հասցված և պատասխանատու մի կազմակերպությունը այդ գործը պետք է անի։ Իսկ այդ ճանապարհի Մալաթիայում անցնող հատվածի շահագործման վերջը չի երևում ինչ որ մի տխմարի պատճառով, դատարանում գործը չավարտվելու պատճառով։ Հետո՞»:

Leave a comment