Եզրաս արքեպիսկոպոսը օծել է Իվանովոյի նոր հայկական եկեղեցու խորանը

Բաժանորդագրվել

Եկեղեցին կոչել է սուրբ Հովհաննես Մկրտչի անունով։ Այն կառուցվել է գրեթե 10 տարի։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը օծել է Իվանովոյի նոր հայկական եկեղեցու խորանը։ Այս մասին հայտնում է թեմի մամուլի ծառայությունը։

«Հրաշափառ շարականի երգեցողության ներքո խորան բարձրացրեցին սրբալույս մյուռոնը, որով Եզրաս սրբազանն օծեց Սուրբ սեղանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նորակառույց հայկական եկեղեցին թեմակալ առաջնորդը կոչել է սուրբ Հովհաննես Մկրտչի անունով։

Շեշտվում է, որ այսուհետ եկեղեցու զանգերը կհնչեն ամեն օր։

Հիշեցնենք` 2004 թվականին Իվանովոյի քաղաքապետարանը որոշեց հողամաս հատկացնել եկեղեցու կառուցման համար։ 2017 թվականի հոկտեմբերի 24-ին թեմի առաջնորդը կատարեց հիմնարկեքի արարողությունը և դրեց առաջին քարը։ Եկեղեցին կառուցվել է գրեթե 10 տարվա ընթացքում (2017–2026)՝ տարածաշրջանի հայ համայնքի օգնությամբ և միջոցներով։

Leave a comment