Ավստրալիայի առողջապահության նախկին նախարար Գրեգ Հանթը միացել է Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհրդին

Ավստրալիայի առողջապահության նախկին նախարար, պրոֆեսոր Գրեգ Հանթը (Greg Hunt) միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական նախաձեռնության միջազգային խորհրդատվական խորհրդին։

2017–2022 թվականներին Գրեգ Հանթը զբաղեցրել է Ավստրալիայի առողջապահության նախարարի պաշտոնը՝ ղեկավարելով երկրի արձագանքը COVID-19 համավարակին։ Նրա պաշտոնավարման ընթացքում հեռաբժշկական ծառայությունները դարձել են Ավստրալիայի Medicare պետական առողջապահական ծրագրի մշտական բաղադրիչ։

Գրեթե երկու տասնամյակ գործունեություն ծավալելով Ավստրալիայի խորհրդարանում՝ Հանթը տարբեր տարիներին զբաղեցրել է նաև շրջակա միջավայրի, արդյունաբերության, նորարարության և գիտության, ինչպես նաև սպորտի նախարարի պաշտոնները։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment