Արմավիրի մարզում մեկնարկել է Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ փուլը

https://arm.sputniknews.ru/20261017/armaviri-marzum-meknarkel-e-rvoman-berezvovsku-anvan-mrcashari-ezrapakich-puly-108244598.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

На стадионе ФК «Сардарапат» стартовали финальные игры турнира на приз Романа Березовского

Sputnik Արմենիա

На стадионе ФК “Сардарапат” стартовали финальные игры турнира на приз Романа Березовского

2026-10-17T12:55+0400

true

PT0M46S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/11/108238027_254:0:1694:1080_1920x0_80_0_0_ebf22a504d705cfd41e29f0dbb0b9b48.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արմավիր, ռոման բերեզովսկի, ֆուտբոլ, մրցաշար, տեսանյութ, տեսանյութեր

հայաստան, արմավիր, ռոման բերեզովսկի, ֆուտբոլ, մրցաշար, տեսանյութ, տեսանյութեր

Բաժանորդագրվել

Ֆեֆիլովն իր ուղերձում հիշեցրել է, թե ինչպես է հինգ տարի առաջ առաջացել մրցաշարի գաղափարը։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Արմավիրի մարզում մեկնարկել է Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան հանրապետական մրցաշարի եզրափակիչ փուլը:

Մրցաշարի կազմակերպիչներն են Ռոսսոտրուդնիչեստվոն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Բարության ուղի» հասարակական կազմակերպությունը:

Եզրափակիչ խաղերը մեկնարկել են այսօր «Սարդարապատ» մարզադաշտում և կավարտվեն վաղը: Հաղթանակի համար կպայքարեն Հայաստանի դպրոցական գավաթի մարզային մրցաշարերում հաղթող ճանաչված 11 մանկական թիմեր:

Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշել է, որ այս տարի անցկացվում է Ռոման Բերեզովսկու մրցանակի հոբելյանական հինգերորդ խաղարկությունը: Նա հիշեցրել է, որ մրցաշար անցկացնելու գաղափարը ծնվել է Հայաստանի սահմանամերձ շրջանների երեխաներին հնարավորություն ընձեռելու համար։

«Ինձ համար սա առանձնահատուկ իրադարձություն է, քանի որ հինգ տարի առաջ մենք Բերեզովսկի եղբայրների հետ այս նախագիծն առաջարկեցինք մի պարզ նպատակով՝ Հայաստանի սահմանամերձ շրջանների տղաներին հնարավորություն տալ խաղալ իսկական մրցաշարում, ցուցադրել իրենց հմտությունները և զգալ, որ մեծ ֆուտբոլն ավելի մոտ է, քան թվում է», – նշել է Ֆեֆիլովը:

Նրա խոսքով` այն ժամանակ կազմակերպիչները չէին պատկերացնում, որ սահմանամերձ Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում անցկացված մրցումները կվերածվեն հանրապետական մասշտաբի մրցաշարի, որին այսօր մասնակցում է ավելի քան 3000 երեխա և ավելի քան 110 թիմ ամբողջ Հայաստանից:

Ձևավորված ավանդույթի համաձայն` եզրափակիչ խաղերն անցկացվում են այն մարզում, որի թիմը դարձել է նախորդ տարված մրցաշարի հաղթող։ 2025 թվականին մրցաշարում հաղթել էր Սարդարապատի միջնակարգ դպրոցի թիմը:

Մրցաշարի հատուկ հյուրն էր Ռուսաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Դենիս Գլուշակովը, որը վարպետության դաս անցկացրեց պատանի ֆուտբոլիստների համար։

«Ռուսաստանում ես հաճախ եմ գնում նման միջոցառումների, իսկ Հայաստան ինձ հրավիրել է Ռոմանը (Բերեզովսկի. խմբ.): Շատ հաճելի է գտնվել այստեղ։ Նա լավ բան է անում: Ինքս Ռուսաստանում անցկացնում եմ նմանատիպ մրցաշարեր, «G8» գավաթը։ Երևում է, որ տղաները ջանում են, խաղում։ Այժմ վարպետության դաս կանցկացնենք», – ասել է Գլուշակովը լրագրողներին։

Նրա խոսքով՝ լավ կլիներ, թե հայկական և ռուսական մրցաշարերի հաղթողների համատեղ մրցումներ անցկացվեին:

«Կարծում եմ, որ Ռոմանի հետ մենք կխոսենք այդ թեմայով։ Ֆուտբոլը միավորում և ընկերացնում է, կարծում եմ` գուցե լավ նախագիծ ստացվի», – նշել է Գլուշակովը։

Բերեզովսկին իր կարիերայի ընթացքում 94 հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում: Նա հանդես է եկել նաև Մոսկվայի «Դինամոյում» և «Տորպեդոյում», Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», Մոսկվայի մարզի «Խիմկիում», ինչպես նաև այլ թիմերում։

Leave a comment