Այսօր 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

Այսօր 9–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում


ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 9–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։    


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 17-ին ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի Եղ.Թադեվոսյանի 1/3-10 շենքերի, Մանթաշյան 1-55 շենքերի, Վ.Շենգավիթ 10,11 փողոցների ջրամատակարարումը: 


«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։


Leave a comment