https://arm.sputniknews.ru/20261017/erevanum-kvorel-e-rusastani-66amja-qaghaqaci-svetlana-frajzhin-108236214.html
Երևանում կորել է Ռուսաստանի 66–ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
Երևանում կորել է Ռուսաստանի 66–ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
Sputnik Արմենիա
Կինը Երևան է ժամանել հոկտեմբերի 10-ին, սակայն նրա հետ կապը կորել է հոկտեմբերի 11-ի երեկոյան։ 17.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-17T11:00+0400
2026-10-17T11:00+0400
2026-10-17T11:00+0400
հայաստան
ռուսաստան
կին
ավտոբուս
օդանավակայան
երևան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/11/108234638_0:161:418:396_1920x0_80_0_0_961ec466780b09a96869cd77a8c4c51a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik․ Երևանում կորել է Ռուսաստանի Դաշնության 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին։ Նրա դուստրը` Ելենա Ֆրայժին, նամակ է գրել Sputnik Արմենիային։Ելենան նշել է, որ մայրը Ռուսաստանից Երևան է ժամանել ավտոբուսով հոկտեմբերի 10-ին և պետք է Փարիզ մեկներ հոկտեմբերի 11-ին։ Ըստ դստեր` կինը գնացել է օդանավակայան, բայց ինքնաթիռ չի նստել: Այդ օրվանից նրա հեռախոսը դադարել է աշխատել, իսկ WhatsApp-ի հաղորդագրությունները տեղ չեն հասնում։«Նրան վերջին անգամ տեսել են հոկտեմբերի 14-ին` մոտավորապես ժամը 11:00-ին, Երևանի կենտրոն ուղևորվող ավտոբուս նստելիս։ Այդ ժամանակից ի վեր նրանից տեղեկություն չկա», – գրել է կնոջ դուստրը։Ելենա Ֆրայժին խնդրել է շտապ կապ հաստատել իր հետ, եթե որևէ մեկը տեղեկություն ունի մոր մասին (նրա հեռախոսահամարը` +1 514 995 9512)։Ֆրայժիի դուստրը հայտնել է, որ ոստիկանությունն արդեն որոնում է կնոջը, այս մասին տեղեկացված է նաև Երևանում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժինը։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/11/108234638_0:87:418:401_1920x0_80_0_0_3809897a129ba2895b2b4a0eaed2d79c.jpg.webp
հայաստան, ռուսաստան, կին, ավտոբուս, օդանավակայան, երևան
հայաստան, ռուսաստան, կին, ավտոբուս, օդանավակայան, երևան
Կինը Երևան է ժամանել հոկտեմբերի 10-ին, սակայն նրա հետ կապը կորել է հոկտեմբերի 11-ի երեկոյան։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik․ Երևանում կորել է Ռուսաստանի Դաշնության 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին։ Նրա դուստրը` Ելենա Ֆրայժին, նամակ է գրել Sputnik Արմենիային։
Ելենան նշել է, որ մայրը Ռուսաստանից Երևան է ժամանել ավտոբուսով հոկտեմբերի 10-ին և պետք է Փարիզ մեկներ հոկտեմբերի 11-ին։ Ըստ դստեր` կինը գնացել է օդանավակայան, բայց ինքնաթիռ չի նստել: Այդ օրվանից նրա հեռախոսը դադարել է աշխատել, իսկ WhatsApp-ի հաղորդագրությունները տեղ չեն հասնում։
«Նրան վերջին անգամ տեսել են հոկտեմբերի 14-ին` մոտավորապես ժամը 11:00-ին, Երևանի կենտրոն ուղևորվող ավտոբուս նստելիս։ Այդ ժամանակից ի վեր նրանից տեղեկություն չկա», – գրել է կնոջ դուստրը։
Ելենա Ֆրայժին խնդրել է շտապ կապ հաստատել իր հետ, եթե որևէ մեկը տեղեկություն ունի մոր մասին (նրա հեռախոսահամարը` +1 514 995 9512)։
Ֆրայժիի դուստրը հայտնել է, որ ոստիկանությունն արդեն որոնում է կնոջը, այս մասին տեղեկացված է նաև Երևանում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժինը։