ՌԴ ԶՈւ–ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի մետալուրգիական և էներգետիկ օբյեկտներին

https://arm.sputniknews.ru/20261017/rd-zun-zangvatsajin-harvats-e-hascrel-ukrainaji-metalurgiakan-ev-energetik-objektnerin-108234007.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/18/102555657_417:0:1601:888_1920x0_80_0_0_5e34eb12e2af9e8df05a054670a6de8d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, հրթիռ, էլեկտրական ենթակայան, գործարան

ռուսաստան, ուկրաինա, հրթիռ, էլեկտրական ենթակայան, գործարան

Բաժանորդագրվել

Հարվածների են ենթարկվել Կրիվոյ Ռոգում, Ժիտոմիրում և Զապորոժիեում գտնվող օբյեկտները։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Ռուսական զինուժը հարված է հասցրել Ուկրաինայի խոշորագույն մետալուրգիական կոմբինատին, որը գտնվում է Կրիվոյ Ռոգում և արտադրանք է ապահովում ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի համար։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Զապորոժիեում թիրախավորվել են «Զապորոժստալ» մետալուրգիական կոմբինատը, որն ընդգրկված է միլիարդատեր Ռինատ Ախմետովի ընկերությունների խմբում, և «Զապորոժտրանսֆորմատոր» գործարանը։ Ժիտոմիրում հարված է հասցվել էլեկտրական ենթակայանին, որն ապահովում է ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքը։ Ժիտոմիրում հարված է հասցվել էլեկտրական ենթակայանին, որն արևմտյան մարզերից ստացվող էլեկտրաէներգիան բաշխում էր դեպի կենտրոնական շրջաններ՝ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքի համար։

Բացի այդ, խոցվել է բեռնատար նավ, որը ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխում Օդեսայի նավահանգիստ։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի ամփոփագրից դատելով` այս գիշեր ուկրաինական հակաօդային պաշտպանությունը ոչ մի բալիստիկ ու ավիացիոն հրթիռ չի կարողացել խոցել։

Ռուսաստանը կիրառել է «Իսկանդեր-Մ»/ KN-23 հրթիռներ, թևավոր Х-22/32 հրթիռներ, ինչպես նաև չորս «Կալիբր»: Արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment