ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը՝ հայ-ռուսական հարաբերությունների եղբայրական բնույթի մասին ու հիշեցրել է՝ Հայաստանի գործող իշխանությունները ոչ վաղ անցյալում դրան հակասող հայտարարություններ էին անում։
«Նահանջ երգով…
Փաստորեն, ըստ Արարատ Միրզոյանի, հայ-ռուսական հարաբերությունները եղբայրական են։
Ես միայն ուրախ կլինեմ, երբ հայ-ռուսական կապերն իրապես եղբայրական լինեն, քանի որ դա բխում է ՀՀ շահերից։
Բայց այդ դեպքում ինչու՞ էր ՔՊ-ն հայտարարում ՌԴ-ի կողմից մղվող «հիբրիդային պատերազմի» մասին։
ՔՊ-ի անդամներն էին համարում ՌԴ-ն ՀՀ -ի ինքնիշխանության սպառնալիք։
ՔՊ-ի առաջնորդն էր , ըստ էության, ռուսական ռազմական ներկայությունը մտահոգիչ համարում:
Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում։
Թե՞ հերթական անգամ իրավիճակ փոխվեց»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։