Եվրոպական կողմը չպետք է ակնկալի առավելություններ ձեռք բերել ճնշման միջոցով․ Չինաստանի ԱԳՆ

Պեկինը Բրյուսելին հորդորել է չթերագնահատել իր վճռականությունն ու կարողությունը՝ պաշտպանելու սեփական առևտրային շահերը։

Չինաստանի առևտրի նախարարությունը հերքել է այն պնդումները, թե ավտոմոբիլային ոլորտին առնչվող վերջին բանակցությունների ընթացքում Եվրոպական Միության կողմից գործադրված ճնշումը հանգեցրել է զիջումների։

«Եվրոպական կողմը չպետք է ակնկալի առավելություններ ձեռք բերել ճնշման միջոցով, ինչպես նաև չպետք է թերագնահատի Չինաստանի վճռականությունն ու կարողությունը՝ պաշտպանելու սեփական շահերը», – նշել է նախարարությունը։

Գերատեսչությունը նաև կոչ է արել ԵՄ-ին՝ ընդառաջ գնալ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների կայուն զարգացումն ապահովելու նպատակով։

Leave a comment