«Մտահոգված ենք ԱՄՆ-ի ներկայությամբ, բայց վստահում ենք Հայաստանին»․ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի

Իրանը մտահոգված է տարածաշրջանում ԱՄՆ-ի ցանկացած ներկայությամբ, սակայն վստահում է Հայաստանին և համոզված է, որ Երևանը Թեհրանի անվտանգությանը սպառնացող քայլեր չի ձեռնարկի։ Այս մասին Երևանում՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում, լրագրողներին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP) ծրագրին։  

«Իրականում մենք մտահոգություններ ունենք տարածաշրջանում և մեր շուրջ ԱՄՆ-ի ցանկացած ներկայության առնչությամբ: Սակայն այս հարցով մենք սերտ կապի մեջ ենք մեր հայ բարեկամների հետ և վստահում ենք նրանց: Մենք գիտենք, որ նրանք Իրանի անվտանգության դեմ որևէ քայլ չեն ձեռնարկում»,- նշել է Արաղչին:  

Իրանի արտգործնախարարի փոխանցմամբ՝ Թեհրանը շարունակում է ակտիվ խորհրդակցությունները Հայաստանի իշխանությունների հետ։ Նա հավելել է, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս այցելել էր Թեհրան, որտեղ արդյունավետ քննարկումներ են ունեցել, իսկ COP17-ի շրջանակում նախատեսված է Իրանի նախագահի և Հայաստանի ղեկավարի հերթական հանդիպումը։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment