Իրանի արձագանքը չի ուշանա. փոխնախարարը` ԱՄՆ–ից բխող սպառնալիքների մասին

https://arm.sputniknews.ru/20261016/irani-ardzaganqy-chi-ushana-pvokhnakharary-amnic-bkhvogh-sparnaliqneri-masin-108213071.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/1058/54/10585460_0:0:2731:2048_1920x0_80_0_0_504db2a2e2246fdf2632073d2aa7e5df.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ

Բաժանորդագրվել

CNN-ի թղթակիցը երեկ հայտնեց, որ ԱՄՆ նախագահը զինվորականներին հանձնարարել է իրանական էներգետիկ օբյեկտների դեմ հարվածների տարբերակներ մշակել։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Իրանը ժամանակին և ինչպես հարկն է կարձագանքի ԱՄՆ-ից բխող սպառնալիքներին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Իրանի նավթի փոխնախարար, Իրանի գազի ազգային ընկերության ղեկավար Սաիդ Թավաքոլին։

Երեկ CNN-ի թղթակից Զաքարի Քոհենը, հղում անելով լավատեղյակ աղբյուրի, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զինվորականներին հանձնարարել է իրանական էներգետիկ օբյեկտների դեմ հարվածների տարբերակներ մշակել։ Աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ–ն կարող է Իրանի դեմ հարվածների ևս մեկ շարք հասցնել, որից հետո կհայտարարի հաղթանակի մասին և զորքն արագ դուրս կբերի տարածաշրջանից։

«Անշուշտ, պատերազմը, որն ԱՄՆ-ն է ինքն իր համար հորինել՝ արհամարհելով միջազգային նորմերը, իր ազդեցությունն է թողել ամբողջ աշխարհի էներգետիկ ոլորտի վրա… Իրանը, հակազդելու համար այն սպառնալիքներին ու վնասին, որոնք հակառակորդը ցանկանում է հասցնել երկրին, կձեռնարկի ժամանակին, ճշգրիտ և համարժեք պատասխան գործողություններ», – ասել է Թավաքոլին «Ռուսական էներգետիկ շաբաթվա» շրջանակում։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։

Leave a comment