Հասարակություն
16.10.2026 | 12:29
«Գիտուժ» նախաձեռնությունը Կառավարությանը կոչ է անում Ազգային ժողովի հետ համագործակցությամբ շտկել 2027 թվականի պետական բյուջեի և գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի միջև առկա անհամապատասխանությունը՝ հաջորդ տարվա համար նախատեսված միջոցառումների ամբողջական ֆինանսավորումն ապահովելու նպատակով։
«Գիտուժի» հայտարարությունը՝ ստորև․
««Գիտուժը» ողջունում է հոկտեմբերի 15-ի կառավարության նիստում վարչապետի վերահաստատած հանձնառությունը՝ հասնելու կառավարության հայտարարած բոլոր նպատակներին, այդ թվում՝ հետազոտությունների և մշակումների (ՀևՄ) ֆինանսավորման թիրախներին։
Հոկտեմբերի 7-ի մեր հայտարարությամբ արձանագրել էինք կառավարության առաջարկած 2027թ. պետական բյուջեի և կառավարության Գիտության ոլորտի զարգացման 2026–2030թթ. ռազմավարական ծրագրի հակասությունը։
Կառավարությանը կոչ ենք անում Ազգային ժողովի հետ սերտ համագործակցությամբ շտկել այս անհամապատասխանությունն այնպես, որ 2027թ. պետական բյուջեով ամբողջությամբ հատկացվեն ռազմավարական ծրագրով այդ տարվա համար նախատեսված միջոցառումների իրականացմանն անհրաժեշտ միջոցները»։