Սպիտակ տունը փոխարինեց իր մամուլի քարտուղարին՝ նրա նշանակումից ընդամենը հինգ օր անց

ԱՄՆ վարչակազմը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Քեթի Զաքարիան այլ պաշտոնի տեղափոխվելու կապակցությամբ լքում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը՝ նշանակումից հինգ օր անց։

«Քեթի Զաքարիան տեղափոխվում է մամուլի քարտուղարի պաշտոնից», – գործակալության հարցմանը ի պատասխան հայտնել է Սպիտակ տունը։

Զաքարիայի առաջին ճեպազրույցը տեղի է ունեցել երկուշաբթի օրը և տևել է ընդամենը 14 րոպե։ Նա Սպիտակ տան 37-րդ մամուլի քարտուղարն էր, այդ պաշտոնը զբաղեցնող իններորդ կինը և Դոնալդ Թրամփի վարչակազմի երրորդ շիկահեր կինը։

Leave a comment