Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Վաշինգտոնից կախված լինելու պատճառով։
«ԱՄՆ նախագահը կարող է դադարեցնել ճնշումը Կիևի նկատմամբ, սակայն այդ դեպքում Ուկրաինան կարող է զրկվել հետախուզական տվյալներից և սպառազինությունից։
Դասը հետևյալն է․ երբեք կախվածության մեջ մի՛ հայտնվեք, հատկապես՝ խոշոր տերություններից։ Բարեկամություն արեք նրանց հետ։
Արեք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի նրանք պահպանեն բարեկամական հարաբերությունները ձեզ հետ»,- ասել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի համար եկել է նոր նախագահ ընտրելու ժամանակը։