Գուտերեշը՝ գերիների մասին․ «Անկեղծ ցավում եմ» (PAN.am)

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, պատասխանելով հարցին, թե որքանո՞վ կարող է հաստատավել ամուր խաղաղություն, եթե Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին, ասել է, որ խաղաղության համաձայնագրի մեծ աջակից է:

Նա հույս է հայտնել, որ խաղաղության համաձայնագրում արձանագրված կետերը շուտով կիրականացվեն, ավելի արագ առաջընթաց կլինի, որպեսզի խաղաղության համաձայնագիրը հասցվի ավարտին, բոլոր ընթացիկ խնդիրները կկարգավորվեն, «որոնց կապակցությամբ, անկեղծ ցավում եմ», հայտնում է Panorama.am-ը:

Գուտերեշին հարցրել են, թե ինչո՞ւ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ն իր գլխավորությամ, մեծ ճնշում չի գործադրում Ադրբեջանի նախագահի նկատմամբ հայ գերիներին ազատ արձակելու հարցում:

«Բոլոր կողմերին կոչ ենք անում հնարավորինս արագորեն իրագործել համաձայնագրի բոլոր դրույթները, որը ներառում է նաև կալանավորված անձանց հարցը»,-ասել է նա:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման: Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Leave a comment