Քաղաքականություն
15.10.2026 | 18:16
Բաքվում այսօր Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության (ԱՓՎՄԱԽ) 7-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության ակտիվացման ընթացիկ խնդիրների շուրջ՝ հատուկ ուշադրություն դարձնելով երկկողմ առանցքային նախագծերի իրականացման ընթացքին։
Հաստատվել է Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման կարևորությունը միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի արդարացի կարգավորմանն աջակցելու հարցում։
Քննարկվել է նաև բարձրագույն և բարձր մակարդակներում նախատեսվող շփումների ժամանակացույցը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի