Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարարն ու այլ երկրների ներկայացուցիչներ Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել են դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

15.10.2026 | 17:34

Ավելի քան 10 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Թուրքիայի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի գլխավորությամբ, Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության (ԱՓՎՄԱԽ) 7-րդ գագաթնաժողովի ժամանակ լքել են դահլիճը, երբ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը սկսել է ելույթ ունենալ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Համացանցում տարածվող տեսանյութերում երևում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ու պատվիրակության մյուս անդամները բարձրանում են տեղերից և լքում դահլիճը։

Մասնակից մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ նույնպես հեռացել են դահլիճից Հերցոգի ելույթի ժամանակ։ Մասնավորապես, դահլիճը լքել են Պաղեստինի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Եգիպտոսի Քուվեյթի, Կատարի, Հորդանանի, Մալայզիայի, Ինդոնեզիայի, Բանգլադեշի ներկայացուցիչները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment